▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկվի կուսակցության նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը

«Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մենք ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ չենք գումարել, որ նման հարց քննարկենք։ Բնականաբար, եթե գումարվի, պետք է քննարկվեն տարբեր հարցեր։ Դա մենք կքննարկենք գործադիրի նիստում, երբ գումարենք այն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե կուսակցության նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց քննարկվե՞լ է ՀՀԿ-ում։ Նա նշել է, որ այդ հարցն ինքը չի քննարկել նաև Սերժ Սարգսյանի հետ և չգիտի նրա տրամադրվածությունը. «Նիստի ժամանակ մենք կլսենք իր կարծիքը, սակայն նա կառչած չէ որևէ բանից։ Ես չեմ կարող նրա փոխարեն պատասխան տալ, բայց իրավիճակից ելնելով կարող է կայացնի իր որոշումը և մենք իր որոշումը քննարկման առարկա կդարձնենք»։ Սակայն, ըստ Վ.Բաղդասարյանի, վարչապետի պաշտոնից հրաժարումը մեխանիկորեն չի նշանակում նաև կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարում, մեկը մյուսի հետ կապ չունի։ Թե ե՞րբ է լինելու ՀՀԿ ԳՄ նիստը, Վ.Բաղդասարյանը պատասխանել է, որ դեռ որոշված չէ, բայց չի ուշանա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին