▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի վերջին հին գվարդիականին կուլակաթափ են անում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շատ ուշագրավ ու խորհրդանշական է այն, թե ինչ օրն են գցել Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին, որ վերջինս ստիպված է վաճառքի հանել Հրազդան մարզադաշտն ու դրա հարակից շուկան։ Փաստացի, մարզադաշտն արդեն սնանկ է ճանաչվել ու հենց Բուռնաշի խոսքերով,լ ինքը փող չունի, որպեսզի այնտեղ սպասարկող անձնակազմ պահի։

Սա, իրոք, խորհրդանշական է, որովհետև Բուռնաշն այն եզակի հանրապետականներից է, ով հանրապետական է եղել դեռ այն ժամանակ, երբ այս կուսակցությունն իրենից մարգինալ ու փոքրաթիվ միավոր էր ներկայացնում։ Բուռնաշն այսօր այդ ժամանակներից գործող ու ողջ մնացած վերջին հին գվարդիականն է, ով ժամանակին Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի հետ հիմնում էր կուսակցությունը ու երկար տարիներ հանդիսանում դրա ջատագովը։

Ընդհանրապես, ՀՀԿ-ի պատմությունը լի է պատահականություններով, հատկապես՝ իր գոյության սկզբնական փուլում։ Ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ Հանարապետականին մարդամեջ գցեց ոչ այլ ոք, քան մեր վայ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով մի օր զարթնեց ու հասկացավ, որ ինքն ուզում է իբր ազգայանական գաղափարախոսությամբ կուսակցություն ունենա, որի վրա կարող է հենվել՝ իր պաթոսով ու կիսառազմականացված բռնապետություն ունենալու տեսլականով։

Վազգենից հետո, ՀՀԿ-ում սկսվեցին տարօրինակ մատամարֆոզներ ու այսօրվա դրությամբ, երբեմնի մարգինալ ու ազգայնամոլական թեզերով հագեցած գաղափարախոսությամբ այս կուսակցությունըտ դարձավ ամենախոշոր քաղաքական միավորը, որը փաստացի ազգայանական ոչ մի բան չի կրում։ Ասեմ ավելին, ՀՀԿ-ն դարձավ ամենահակազգային երևույթը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որի հետ անգամ ՀՀՇ-ն չի կարող մրցակցել։

Ու հիմա, Բուռնաշին կուլակաթափ անելը խորհրդանշական է նրանով, որ կարծես թե մի հատ մեծ վերջակետ են դնում 90-ականների ՀՀԿ-ի վրա ու վերջնականապես ամրագրում 2010-ականների ՀՀԿ-ի ստանդարտ կարգավիճակը։

Հ.Գ. Բուռնաշն էլ մեղքս չի գալիս ցանկացած պարագայում, իսկ մարզադաշտը ճիշտ կանեն պետականացնեն ու հանձնեն Ֆուտբոլի ֆեդերացիային։

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին