ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեղեկությունները, թե ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից:
Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմնաված կարգով»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաքը կազմակերպել: