Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սրտի անհուն կսկիծով հայտնում է, որ հակասերժական ուժերի դեմ պայքարի ծաղկման շրջանում կորել է ՀՀԿ տատիկի ձեռնափայտը... ՀՀԿ-ն եռօրյա սուգ է հայտարարել, քանի որ կորել է ծանր հրետանին...
Տատիկը վշտի մեջ է, ՀՀԿ-ն վշտի մեջ է, միայն ՀՀՇ-ի Գևորիկն է ուրախ...
Տեսնես ինչու՞...
Հիշեցնենք, որ armlur.am-ը գրել էր, թե ՀՀԿ տատիկը Կառավարության երեկվա նիստից առաջ մտամոլոր էր և անհանգիստ: Նրա գլխավոր զենքը՝ ձեռնափայտը, անհայտ չարագործը գողացել էր: Անգամ ՀՀՇ-ՀՀԿ Գևորիկը չէր կարողացել սփոփել իր սիրելիին, և այլ ելք չունենալով՝ տատիկի կողքին վշտահար կանգնած՝ ծխում էր: Ինչևէ, ՀՀԿ-ի կորուստները շարունակվում են: