▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական. Նիկոլ Փաշինյանի դիտարկումները

A1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարեւորեց Կարեն Անդրեասյանի բոլոր զեկույցներում 2008թ. մարտի մեկի սպանությունների չբացահայտման փաստի արձանագրումը:

Պատգամավորը սկզբունքային շեշտադրում արեց, որ մարտի մեկի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն, քանի դեռ կազմակերպիչները, մեղավորները օրենքով պատասխանատվության չեն ենթարկվել, ու հանրությունը չի ստացել իրեն մտահոգող հարցերի պատասխանները, մարտի մեկի զոհերի հարազատներին չի վճարվել արժանապատիվ փոխհատուցում. «Իրավապահ մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են, որ այդ սպանությունները չբացահայտվեն: Սա քաղաքական հայտարարություն չէ: Իրականում ոչ թե չորս չերյոմուխա է օգտագործվել այդ օրը, այլ ավելի մեծ թվով հատուկ միջոցներ են կիրառվել: Հարց է ծագում՝ միգուցե այդ հատուկ միջոցները կիրառվել են բարձրաստիճան ոստիկանների կողմից՝ իրենց բարձրաստիճան հատուկ կապերով: Այս գործի նախաքննությունն առաջ չի գնում»:

Նրա խոսքերով՝ սպանությունները տեղի են ունեցել հազարավոր ոստիկանների աչքի առաջ, իսկ այդ չերյոմուխայից հնարավոր է ոչ շատ հեռու տարածքից կրակել: Ոստիկանները կիլոմետրերով ինչ ցնդաբանություն ասես գրել են քաղբանտարկյալների մասին, ինչ հիմարություններ ասես, կարող էին հորինել, իսկ այն, ինչ նրանց աչքի առաջ է եղել, իրենք չեն տեսել: Ու սրանից հետո ոստիկանությունն ուզում է, որ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում տա ոստիկանությանը։ Ոստիկանն իր տեսածի կամ իր գործընկերների մի մասի կատարած հանցագործությունը չի ուզում բացահայտի: Փաստորեն, մենք ունենք աշխարհի ամենագողական ոստիկաններ՝ սրա-նրա վրա չեն գրում: Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին