Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա գոնե հասկացա՞ք՝ ինչու են ուզում դատել Սերժ Սարգսյանին Հայաստանը օկուպացրած ռեժիմը հիմա արդեն պետք է երկու խնդիր լուծի:
1. Շարունակել Սերժ Սարգսյանի հերոսական կերպարի վարկաբեկումը` կանխելով նրա վարկանիշի բարձևացումը և մարդկանց աչքերի բացումը առ այն, որ տարիներ շարունակ երրորդ նախագահին անհիմն մեղադրել են բաների մեջ, որոնք իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել:
2. Սերժ Սարգսյանին ամեն գնով թույլ չտալ հետ վերցնել իշխանությունը, քանի որ նա կկանխի Արցախի (վերջնական) և Սյունիքի հանձման (միջանցքի) դավադիր ծրագիրը»: