▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա, որ գան ավտոս վերցնեն, Սեֆիլյանն ի՞նչ է անելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիմա, որ ասեմ, կասեք. «Ինքը ազատամարտիկա, քո նմանի համար կյանքա տվել, հայրենիքա պաշտպանել չէ՞՞»: Հա, հարց չկա լռիվ համամիտ եմ ու լիքը շնորհակալ եմ և իրենից և մնացած ազատամարտիկներից, բայց մարդ պիտի իրեն հաշիվ տա՝ ինչ է անում....

Հիմա հարգարժան պարոնն ասում է եկեք վարկերիդ տոկոսները չմարեք.... Լավ.... Հիմա մի պահ պատկերացնենք... ես այս պահին իմ արև վարկ ունեմ, որը տակ դրած է ավտոս... Հիմա ես, լսելով պարոն Սեֆլիյանին, այս ամիս ու գալիք երկու ամիսը վարկս չփակեմ ու եկան ավտոս ձեռիցս առան, ինքը ի՞նչ է անելու,  ինքը ինչո՞վ  է պատասխան տալու, տաքսուս փողն է տալու՞,  թե՞ հեսա կգա երկիրը «կփրկի» ու ավտոս կտա ձեռս:

Զարմանում եմ էլի, մարդ գոնե հայտարարություն տարածելուց առաջ մի պահ պիտի մտածի ու ինքնանպատակ բաներ չասի էլի... այնքան, որ պարապ չմնա: 

Հարգելիներս լուրջ գործողություններ արեք, ու ոչ թե դուք հույսներդ դրեք ժողովրդի վրա ու ժողովրդի միջոցով ինչ որ բան փորձեք անել, այ նենց արեք, որ ժողովուրդը ձեր վրա հույս դնի ու ինքը ձեր միջոցով քայլեր անի: 
Թե չէ տատս էլ կարա կոչ անի ու վսյո:

Հ.Գ. Զարմանալին այն է, որ այս մարդուն կարա մարդ լսի, վարվի այդ կոչով հետո կանգնի կոտրած տաշտակի առաջ, ինչպես շատ շատ «փրկիչների» ասածները լսեցին: 
Մի արեք էլի, մեղք են ժողովուրդը....

 Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

 Կարդացեք նաև`

 Սեֆիլյանի կոչը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին