▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա որ կինը բոյով ու ամրակազմ է, գնա կախվի՞

Մի քիչ միտինգ անեմ։
Դե՛մ եմ միայն արտաքինով մարդկանց գնահատմանը։
Օրինակ ինչի՞ է, որ կինը պիտի ամուսնուց պարտադիր տարիքով փոքր լինի, մարմնով ավելի մանր: Հիմի որ կինը բոյով ու ամրակազմ է, գնա կախվի՞, եթե շրջապատում կան միայն միջահասակից ցածր տղամարդիկ: Ինչ մի կարծրատիպ է, չեմ հասկանում: Ախր էդ չափուձևը միայն հասարակության աչքին թոզ փչելու համար է: Փոքրամարմին ու ճաղատ տղամարդն ինչո՞ւ պիտի իր անկյունում նեղվի, բարձրահասակ ու խոշոր կինն ՝ իր: Ինչ է թե հասարակությունը կասի՝ է՞ս ինչ անհամապատասխան ընտրություն են արել սրանք: Իսկ որ համապատասխան են արտաքինից գաբարիտներով, բայց ամբողջ օրը իրար միս են ուտում խանդով ու եսիմինչ պահանջներով՝ դա ոչինչ, դա իրենց ներքին «կուխնյան է»: Է, այ ժողովուրդ, արտաքինով տարբեր զույգն էլ իր ներքինն ունի, ինչի՞ եք որոշում ով է սխալ, ով՝ ճիշտ:
Հ.Գ. Ռիսկով խոսում եմ, որովհետև ամուսինս ինձնից մոտ 10 սմ կարճահասակ էր: Այդ կարծրատիպն իմ շրջապատում կոտրել եմ ամուսնանալով: 
Մի մոռացեք՝ ոսկին էլ է փոքր, բայց թանկ է, կարևորը չափերը չեն:
Ալինա Դերձյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին