▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա սա Ձեր կառավարության ծրագի՞րն է, թե՞ հրաժարականի դիմումը.Փաշինյանը` վարչապետին

 

Շարունակվում է «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը:
2011 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարությունը հետևողականորեն պետք է տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Հիմա Դուք և Ձեզ հետ փոխկապակցված անձը 2013 թվականին հայտարարագրել եք 5.5 միլիոն դոլար: Գագիկ Խաչատրյաը և իր հետ փոխկապակցված անձը հայտարարգրել են 6.5 միլիոն դոլար, Դավիթ Հարությունյաը հայտարարգրել է 6 բնակարան, մեկ ամառանոց, հողամաս: Ցանկը կարելի է շարունակել: բոլորդ ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ: Հիմա, եթե բիզնեսով չեք զբաղվել, ոնց եք աշխատել այդ գումարները: Պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, նույն նշանակությամբ կոռուպցիա է: 
Երկրորդ, կառավարության ծրագրում նշել եք 5 տոկոս տնտեսական աճը, որը նվազագույն շեմ եք սահմանել: Բայց, կներեք, նվազագույն շեմը սահմանել էՍերժ Սարգսյանը` 2013 թվականի մարտի 18-ին` ասելով, որ ՀՀ այն կառավարությունը, որ չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հիմա սա Ձեր կառավարության ծրագիրն է, թե հրաժարականի դիմումը: Նաջարյանի ասածը հիմա Ձեզ համար ինչ նշանակություն ունի:
Հովիկ Աբրահամյանը կոր արեց նեգատիվ չվերաբերվել գործարարներին.Գործարաների հարկերի շնորհիվ է, որ թոշակ, աշխատավարձ ենք բարձրացնում, ճանապարներ, դպրոցնր վերանորոգում, նրանց շնորհիվ է, որ այս դահլիճում նստած ենք:

Շարունակվում է «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը:

«2011 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարությունը հետևողականորեն պետք է տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Հիմա Դուք և Ձեզ հետ փոխկապակցված անձը 2013 թվականին հայտարարագրել եք 5.5 միլիոն դոլար: Գագիկ Խաչատրյաը և իր հետ փոխկապակցված անձը հայտարարգրել են 6.5 միլիոն դոլար, Դավիթ Հարությունյանը հայտարարգրել է 6 բնակարան, մեկ ամառանոց, հողամաս: Ցանկը կարելի է շարունակել: Բոլորդ ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ: Հիմա, եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք աշխատել այդ գումարները: Պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսո՞վ եք զբաղվել, նույն նշանակությամբ կոռուպցիա է,-հարցն ուղղելով վարչապետին` ասաց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով.

«Կառավարության ծրագրում նշել եք 5 տոկոս տնտեսական աճը, որը նվազագույն շեմ եք սահմանել: Բայց, կներեք, նվազագույն շեմը սահմանել է Սերժ Սարգսյանը` 2013 թվականի մարտի 18-ին` ասելով, որ ՀՀ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հիմա սա Ձեր կառավարության ծրագի՞րն է, թե՞ հրաժարականի դիմումը: Նաջարյանի ասածը հիմա Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի:

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց նեգատիվ չվերաբերվել գործարարներին` մանրամասնելով. «Գործարաների հարկերի շնորհիվ է, որ թոշակ, աշխատավարձ ենք բարձրացնում, ճանապարներ, դպրոցնր վերանորոգում, նրանց շնորհիվ է, որ այս դահլիճում նստած ենք: Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ապա ես այն երբեք չեմ թաքցրել: Ես հողագրոծությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ թույլատրվել է»:

Անդրադառնալով 5 տոկոս տնտեսական աճին` Հովիկ Աբրահամյանը ասաց, որ նախագահի հայտարարությունը եղել է քաղաքական գնահատական, ցանկություն:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին