▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին շորեր տալը կամ օգտագործված պարագաներ նվիրելը բարեգործություն չէ

Գիտեմ, որ ասածս հնարավոր է միանշանակ չընդունվի, բայց ես չեմ համարում որ հին շորեր տալը կամ օգտագործված պարագաներ նվիրելը դա բարեգործություն է: Ավելին, դա դիմացինիդ ստորացումն է, թեկուզ և ստացող կողմը շնորհակալություն կարող է հայտնել:

Ասեմ ավելին, վատ տարիներին ստիպված երկու անգամ սեքնդհենդից գնել եմ շոր ու մի քանի անգամ հագնելուց հրաժարվել եմ այն կրել : Ահավոր զգացմունքներ էր, ոչ մեկին չեմ ցանկանա դա զգալ:

Ու այդ օրերը հիշելով միշտ կամ գումար եմ տալիս, կամ նոր և չօգտագործված շորեր եմ գնում անապահովների համար: Բայց այդ մասին փորձում եմ շատ չգրել, թող այս ամենը մնա իմ ու Աստծո մեջ:

Տիգրան Քոչարյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին