▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԺԿ-ն կոչ է անում պայքարել, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին

Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի ժողովրդական կուսակցությունը համարում է իշխանությունը ժողովրդին փոխանցելու գործընթացի առաջին քայլ:

Ակնհայտ է, որ ձևավորված համաժողովրդական շարժման նպատակը չի կարող լինել ՀՀԿ վարչապետի փոխարինումը ՀՀԿ մեկ այլ ներկայացուցչով, քանի որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները որևէ կապ չունեն այսօրվա հասարակական տրամադրությունների հետ: ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի ժողովրդի կողմից ընդունելի թեկնածուի: համաժողովրդական շարժումը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է անցկացնել արտահերթ՝ իրապես արդար և ազատ խորհրդարանական ընտրություններ:

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կոչ է անում իր անդամներին և համակիրներին՝ շարունակել մասնակցել համաժողովրդական պայքարին, քանի դեռ իշխանությունը ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին