▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն

Երեւանում, երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռիտա Չեմենյանը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել գցելու հետեւանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ:

Նոր Նորքի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքներն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի ինքնությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին