▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն` իրենց պիտի հովվի պես պահեն. Սամվել Կարապետյան

galatv.am-ը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրուցել  թեմայի շուրջ, թե ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում և ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները: 

Հատված հարցազրույցից. 

Պարոն Կարապետյան,  վերջին շրջանում եկեղեցու ներսում 

տեղի են ունենում իրադարձություններ,որոնք կարծես թե հա-րիր չեն  հոգևոր կառույցին.դրանում առկա ցանկացած  անհա-մաձայնությունդառնում է   բուռն քննարկման և վիճաբանութ-յանառարկաՈ՞րն էըստ  Ձեզդրա պատճառը։

-Հիմա ես   հետաքրքրված  չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում,  իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ  համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և  կորցնում ժողովրդի  հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից  սովորելու բան ունենա:  Այս  իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է  դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:

-Առաջ Դուք կարծում էիքոր եկեղեցին  հարկավոր է բուժել:

-Այո՛, բայց ես հիմա  արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:

-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վ

գաղափարական պայքա՞ր:

-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին  անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց  հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ  կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա  բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին,  որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին