▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոմոֆոբիան այսպես վառ է արտահատված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են. Քրիստինե Պողոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ստիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին այլ ոճով ելույթ ունենալ՝ ԱԺ ամբիոնից ցիտել Ֆրոյդին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներն էլ ստիպեցին Պետրոսյանին կոգնիտիվ դիսոնանս ապրել:

«Տիկին Նաիրա Զոհրաբյան ջան, սա իմ ոճը չի, բայց Դուք ստիպեցիք: Այստեղից, երբ որ Դուք մատ եք թափ տալիս և ասում եք, թե ով, ում, ինչ կարող է հիշեցնել: Խնդրում եմ՝ ապրեք, անցեք Ձեր քաղաքական կյանքն այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկն այստեղ քաղաքական հետագծի մասին Ձեզ հիշեցնում է», - ասաց Պետրոսյանը:

Այս խոսքերը վրդովեցրին ԲՀԿ-ական պատգամավորին: Զոհրաբյանը տեղից հակադարձեց, որ քաղաքական հետագիծ Քրիստինե Պողոսյանն ինքը չունի, ինչին վերջինս պատասխանեց՝ դիմելով ԱԺ նախագահությանը.

«Տիկին Նաիրա Զոհրաբյանն ինձ խանգարում է»:

Ապա Պողոսյանն անդրադարձավ հարցին, որ ընդդիմադիր խմբակցությունը դեմ է արտահայտվում միասեռականների իրավունքների պաշտպանությանը՝ դա որակելով կեղծ օրակարգ. «Ինչ վերաբերում է այն կեղծ քաղաքական օրակարգին, որ ընդդիմադիր խմբակցությունը որդեգրել է և պատեհ-անպատեհ խոսում է ամեն օր միայն դրա մասին, ուրեմն աշխարահահռչակ հոգեբան հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը մի վարկած է առաջ տարել՝ «հոմոֆոբիան, առհասարական՝ վախը հոմոսեքսուալիզմից և միասեռականությունից, ճնշող մեծամասնության դեպքում այսպես վառ է արտահայտված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են», ես չեմ ասել, Զիգմունդ Ֆրոյդն է ասել», - նշեց Պողոսյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև մեկ այլ օրակարգային հարցի՝ հայոց լեզվի և գրականության պարտադիր ուսումնական առարկա լինելուն և նրան, թե ինչպես են դպրոցներում տիրապետում մայերնի լեզվին: Պողոսյանը չժխտեց՝ լեզվի իմացությունը շատ ցածր մակարդակի վրա է և նշեց, որ իրեն հայտնի են պատճառները.

«Ինչի արդյունք է սա, որ այս տարի քննություն են տվել, կտրվել են հայոց լեզվից՝ ինձնից լավ գիտեք: Նախկին բոլոր քաղաքական կուսակցությունների, իշխանությունների հետ կոալիցիա եք կազմել, դա իրենց քաղաքական նախարարների վարած քաղաքականության արդյունքն է», - ասաց նա:

Պողոսյանն օգտագործեց հայտարարությունների ժամը նաև ԼՀԿ գործընկերներին հակադարձելու համար՝ նշելով.

«Լիբերալ կուսակցության նման քվեարկություններն ինձ մոտ կոգնիտիվ դիսոնաս են առաջացնում: Դուք լավ գիտեք՝ ինչի մասին եմ խոսում, պարոն Գորգիսյան», - եզրափակեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին