Ամերիկուհին 70 տարի անց ստացել է նամակ, որը ռազմաճակատից ուղարկել է նրա հայրը: Պարզվում է, որ Ջոն Էնդիգտոնը երբեք չի տեսել իր աղջկան, քանի որ վերջինը ծնվել է այն ժամանակ, երբ ինքը ռազմաճակատում էր: Սակայն աղջնակի ծննդյան օրվանից որոշ ժամանակ անց` 1944 թ. հունիսին, նա զոհվում է, բայց, մինչ այդ, զինվորը հասցրել է նամակ գրել աղջկան, որը ճիշտ հասցեով չի հասել:
Նամակը գտել է Միսսուրիի բնակչուհիներից մեկը, ով մաքրել է բարեկամներից մեկի բնակարանը: Իսկ, թե ինչպես է նամակը հայտնվել այդտեղ` դժվար է ասել:
Եվ, քանի որ վերջապես նամակը հասել է աղջկան` բնակիչները Դեյթոն քաղաքում մեծ հանդիսություն են կազմակերպել: Իսկ նամակում գրված է եղել, որ շատ է սիրում աղջնակին և նրա մայրիկին: