Հունվարի 1-ից Facebook-ում ահագին փոփոխություններ կլինեն։ Երևում է` ակտիվ աշխատում են։ Վերջին օրերին արդեն երրորդ notification-ը ստացա։
Ուզում են մրցակցությունը ուժեղացնեն։ Մամլո հաղորդագրություններից մեկում նշված է, որ օգտատերերի Newsfeed-ը մրցակցության հարթակ է և պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի գրառումները հայտնվեն ուրիշների պատին։
Էս ամեն ինչը ամենաշատը Page-երում հրապարակվող նյութերի վրա է ազդելու։ Հետևաբար` նաև լրատվական կայքերի այցելությունների, որոնք առանց այն էլ վերջին կես տարվա ընթացքում ֆեյսբուքյան ահագին մեծ տրաֆիկ են կորցրել։ Այնպես որ, հարգելի գործընկերներ, միջոցներ ձեռնարկեք քանի դեռ շուտ է )։
Գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում: