▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ՝ մեր ուղիղ եթերը հասու է Վանո Սիրադեղյանին

ՀԱԿ համագումարին փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ  ամբողջ պատմության մեջ վերջին երեք տարվա ընթացքում ՀԱԿ հանձնաժողովների աշխատանքները եղել են ամենաակտիվը: Նրա կարծիքով` հանձնաժողովներն օպերատիվ կերպով արձագանքել են երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, օգնել ՀԱԿ պատգամավորներին, տրամադրել նրանց բազմաթիվ տեղեկանքներ ու փաստեր: Նա նշեց  նաև, որ դահլիճում են գտնվում Մարտի մեկի զոհերի ու բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները. «Մեր զորակցություն ենք հայտնում նրանց»:

Արամ Մանուկյանն Նա իր ելույթում նշեց Վանո Սիրադեղյանի անունը. «Հուսով եմ, որ մեր ուղիղ եթերը հասու է նրան, ու նա հետևում է մեր աշխատանքներին»: 

Ուղիղ միացումը`Ազատություն ռադիոկայանի

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին