Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում. այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հաջողություն մաղթելով Հայաստանին:
«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշել է Պուտինը:
Իր խոսքում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ն պատրաստ է վերցնել ԵՏՄ նախագահության էստաֆետը և հույս է հայտնել, որ «մեկ տարուց կունենանք ավելի համախբմբված միություն, որը կծառայի մեր տնտեսություններին , պետություններին և ժողովուրդներին»:
Մանրամասները՝ տեսանյութերում
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀՀ հյուպատոսարանի նոր շենքի բացման արարողությանը: