▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս կա. Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ», -ասված է հաղորդագրությունում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը նշում է, որ Դաշնակցությունն անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջև կանգնած այս թնջուկի լուծման շուրջ:

«Դաշնակցությունը համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաև դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում: Անհրաժեշտ է առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների»,- ասված է հաղորդագրությունում:

Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին