▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանն իրականում ոչ մի նոր բան էլ չի արել. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի իրարանցում է սկսվել... է չգիտեի՞ք... Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագի՜ն կան, ավելի՛ն, պատասխանատու պաշտոններում ...

Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո ...

Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները, ֆիլմերը նայելու ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել ...

Լույսը բարին ավետի ...»:

Տվյալ գրառմանն արձագաքնել է նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ գրելով․

«Խնդիրը հենց դա է, որ հայտնի անձն իրականում ոչ մի նոր բան էլ չի արել։

Այլ էլ ավելի հանրամատչելի է փորձել ի ցույց դնել իր պատկերացումներն ու արժեքները, որոնք վաղուց է ունեցել։ Ի դեպ, շատ լավ թեստ կլինի տեսնելու հանրության վերաբերմունքը նման դիրքորոշում ունեցող մարդու/մարդկանց հանդեպ։

Ըստ իս, լավագույնը նման դեպքերում արհամարանքն է։ Արհամարանք բոլոր հարթություններում՝ մասնագիտական գործունեություն, հանրային կյանք, բիզնես և այլն։ Հակառակ դեպքում մարդը հիմնավոր պատճառ կունենա կարծելու, որ նրա դիրքորոշումն այս կարևորագույն հարցում պոպուլյար է։

հ.գ. սեփական հերոսներ կերտելու հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Հասցնում ենք երկինքներին, հետո ընկնում կրակը մեր արածի ձեռքը...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին