Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով` Սերժ Սարգսյանը ՙձիու քայլ՚ կատարեց` լուծելով մի քանի խնդիր:
ԲՀԿ-ի արմատականացումը կանխվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը մնաց սոսկ գեղեցիկ ելույթ:
Բայց սա միայն արտաքուստ էր այս նշանակման ամենակարևոր նպատակը, որովհետեև ԲՀԿ-ի քաղաքական չեզոքցման բոլոր ռեսուրսները սպառված չէին:
Թյուր է նաև կարծիքը, թե իբր վարչապռտ նշանակվելով` Հովիկ Աբրահամյանը դարձել է Սերժ Սարգսյանի ՙժառանգորդը՚:
Իրականում, ըստ իս` Սերժ Սարգսյանը բնավ էլ շահագրհռված չէ կոալիցիայի ստեղծմամբ, որպեսզի նորանշանակ վարչապետը զուրկ լինի մանևրելուց` բացարձակապես կախված լինելով Սերժ Սարգսյանից ու նրան հլու հնազանդ խորհրդարանական մեծամասնությունից: Ասենք, ակնհայտ է, որ ՕԵԿ-ը հիմա կատարելու է նույն ֆունկցիան, ինչ ԲՀԿ-ն` Տիգրան Սարգսjանի վարչապետության շրջանում. խիստ քննադատելու է վարչապետին` լոյալ լինելով նախագահի հանդեպ:
Այնպես որ` Հովիկ Աբրահամյանը պետք է հստակ կատարի նախագահականի բոլոր ցուցումները, այլապես ցանկացած պահի կարող է դառնալ քավության նոխազ:
Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամենաշատն է կախված Սերժ Սարգսյանից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet