▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողը պահելու երկու ձև կա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հողը պահելու թերևս երկու ձև կա՝ գումարով (Իսրայելի օրինակը) ու արյամբ (բազում օրինակներ): 

Երրորդ տարբերակ աշխարհին հայտնի չէ: Ասել է թե՝ եթե առնվազն տասը միլիոնանոց հայությունը չուզի, տարածքային զիջում չի լինի: Նույնիսկ եթե Արցախը չուզի՝ չի լինի: 
Հայտնի է՝ մի շարք պայմանագրերով հայկական պատմական շատ հողեր պետք է հիմա մերը լինեին, բայց չեն: Այսինքն՝ հողերի հանձնումը իրականում փաստաթղթերով չի արվում: 

Հողերը հանձնվում են իբրև հետևանք արդեն հոգեբանական պարտության: Այնպես որ, ինչ ու ինչպիսի սկզբունքներ էլ լինեն, եթե նույնիսկ դրանք հօգուտ մեզ են, ապա այդ հողերը չենք ունենալու, թե եղածը պահել չկարողանանք:

Իսկ ազատ և անկախ Արցախը արդեն կայացած փաստ է։

Գրիշա Աղաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին