▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողերը հանձնելուն խանգարում են Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի նման մարդիկ

«Արցախյան պատերազմի հերոսների մեծ մասն այսօր բանտում է: Սրա հիմքում ժողովրդի ոգին կոտրելն է: 2016 թվականին երևաց, որ այս 20 տարվա ընթացքում ինչ արեցին ժողովրդի գլխին՝ նա էլի Արցախ գնաց: Հողերը հանձնելուն խանգարում են Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի նման մարդիկ, հանրությունը: Սերժ Սարգսյանը հայտարարել է 5 շրջան հանձնելու մասին, բայց տեսնում է, որ չի ստացվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ շեշտելով, որ վաղը կլինի «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի հանրահավաքը: Պայքարելու են  իշխանափոխության համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին