▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ պետը՝ Սերժ Սարգսյանին հարցաքննելու մասին

Հարցաքննվելու են բոլոր նրանք, որոնք կարող են որևէ նշանակալի տեղեկատվություն ունենալ Մարտի 1-ի գործի վերաբերյալ. այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հարցաքննության մասին հարցին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,– նշեց նա:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենքի  և Մարտի 1-ի կապին՝ ՀՔԾ պետը նշել էր. 

«Տեղեկություն կա, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։

Կարդացեք նաև՝ Վարկած կա, որ զենքը կիրառել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները. ՀՔԾ պետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին