Նոր Մոսկվայում ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած բեռնատարի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, դիմելով արձակուրդից վերադարձած քննչական խմբի ղեկավարին, խնդրել է, որ իրեն հարցաքննեն` նշելով, որ արդեն կպատրաստ է ցուցմունք տալ: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Հարությունյանի պաշտպանի խոսքով` նրա առողջական վիճակը լավ է և կարող է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հնարավոր չի եղել վերջինիս հարցաքննել` ելնելով նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակից: Դրանից զատ` քննչական խումբը հրաժարվել էր անվճար թարգմանիչ տրամադրել ՀՀ քաղաքացուն: