Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշել է, որ հայրը մոտ 20 տարի մեծ մեքենաներ է վարում և որևէ անգամ նման դեպք չի եղել:
Լիլիթը նշել է նաև, որ Ռուսաստանում ապրող իրենց բարեկամները որևէ կերպ չեն կարողանում կապ հաստատել իր հոր հետ:
Նա ՀՀ իշխանություններից խնդրում և պահանջում է քայլեր նախաձեռնել, որ պատիժ կրելու դեպքում հայրը պատիժը կրի Հայաստանում:
Վարորդի դուստրը նաև իր ցավակցությունն է հայտնել վթարի հետևանքով մահացածների հարազատներին, նշելով, որ իր հայրն էլ վատ վիճակում է գտնվում:
Տեսանյութը` Aravot.am-ի