1in.am-ի փոխանցմամբ, Պոդոլսկյան , 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի որդու գերեզմանը կառուցվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցությամբ:
Կայքի փոխանցմամբ այդ մասին ասել է Հրաչյա Հարությունյանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը.
«Գերեզմանի ծախսերի մի մասը՝ կեսը, ֆինանսավորում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: Եղբորս՝ Սերոբի գերեզմանն արդեն կառուցման փուլում է :Հիմա նորմալ կառուցվում է»,- տեղեկացրել է Լիլիթը՝ նշելով, որ բացի նրանցից, շատերն են ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն հայտնել իրենց ընտանիքին:
Առավել մանրամասն՝ այստեղ: