▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հայտարարությունը

Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ԶԼՄ-ում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործի ընթացքը ներկայացնելուն:

Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ.

1. Հետաքննչական գործողություններն անցկացվել են օգոստոսի 6-ին` փաստաբանի եւ գործում ներգրավված թարգմանչի ներկայությամբ:

Որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները, թե թարգմանչին թույլ չեն տվել մեկուսարան մտնել, հավանաբար, վերաբերել է քննիչ Կրացովի  կողմից թույլտվության բացակայությանը` պաշտպանական կողմից ներգրավված թարգմանչին պաշտպանյալի հետ ամենեօրյա աշխատանքի թույլտվության հետ կապված:

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ընթացակարգային եղանակով, սակայն արդյունքը դեռ չեն ստացել:

2.  Ինչպես նաեւ պաշտպանական կողմին դեռեւս չեն ծանոթացրել  հետաքննական խմբի կազմի հետ  եւ ներգրավված է արդյոք քննիչ Կրավցովը, որն իրականացնում է քննչական գործողությունները եւ, հավանաբար, մեկնաբանություններ տալիս, որոնք աղավաղված տեքսով հայտնվում են լրատվամիջոցներում: Քննչական կազմի վերաբերյալ պաշտպանական կողմից համապատասխան դիմում է պատրաստվել  եւ ուղարկվել իրավասու պաշտոնատար անձին:

3. Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների քննադատական գնահատականներին` Հարությունյանի փաստաբանների կողմից հայերեն չիմանալու վերաբերյալ, հարկ է նշել, որ ՌԴ-ում նախաքննությունը եւ ողջ դատավարական պրոցեսն  իրականացվում են ռուսերենով, համապատասպանբար, լիարժեք եւ որակյալ պաշտպանության իարկանացման համար պաշտպանական կողմը  նպատակահարմար է գտնում թարգմանչի ներգրավումը` անկախ  փաստաբանների կողմից այդ լեզվի իմացության:

4. Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու մասին շահարկումներին, առանձնահատուկ կընդգծեմ, որ պաշտպանության խնդիրը միայն ներկա գտնվելը չէ մեղադրյալի քրեական հետապնդման իրականացման գործընթացում: Մեղադրյալն իրավունք ունի օգտվել փաստաբանի ծառայությունից անսահամանափակ կերպով եւ հետեւել նրա խորհուրդներին:  Հարությունյանի որակյալ պաշտպանությունը բարդացել է, առաջին հերթին, մեղադրյալի հոգեվիճակով պայմանավորված: Մոտ ապագայում պաշտպանական կողմը մտադիր է միջնորդություն ներկայացնել  հետաքննությանը մեղադրյալի հարցաքննության վերաբերյալ, բայց ոչ թե ճնշումների ներքո, այլ մեր պաշտպանյալի պատրաստ լինելու դեպքում:

5. Որոշ փաստաբանների հաղորդումների հետ կապված, որոնք գործին չեն մասնակացում եւ իրենց թույլ են տալիս բացասական գնահատական տալ Հարությունյանի  փաստաբանների աշխատանքին,  կցանկանայիք գործընկերներին հիշեցնել փաստաբանների պրոֆեսիոնալ էթիկայի օրենսգրքով սահմանված պահանջների մասին: 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին