▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շնորհավոր կայացած ու գեղեցիկ կնոջ, մայրիկի ու տատիկի ծննդյան օրը

Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա

Տարիներ առաջ սիրիահայ մի կին ողբում էր, թե ինչու՞ էն լավ ժամանակներում Հայաստանում գոնե տուն չգնեցին

Վայոց ձորի ոստիկանապետը խոստացավ, որ Ամուլսարից այլևս ցուցարարներին բերման չեն ենթարկի

Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․ «Լիդիան Արմենիա»

Շմայսի «գաղտնի» հեռախոսազրույցը Զնդանի հետ հայտնվել է ցանցում. ինչ է պատմում որդու ազատման մասին

Լարված իրավիճակ Ամուլսարում. կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան

Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում․ fip.am

Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանն, ինչու՞ է ներողություն խնդրում և ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-24-ին

Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն

Շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է, բայց այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը կրկին կերկարաձգվի` վերջին անգամ․..Տիգրան Ավինյան

Հայկական ստարտափի ստեղծած անոտացիոն գործիքն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռի համար անընդունելի են ԿԳՄՍՆ պնդումները

Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու. Աջապահյան

Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում. Ամրամ Մակինյան

Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ. Անի Քոչար

Գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում. Էդմոն Մարուքյան

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

Թորոսյանը Բիլ Գեյթսի պատվաստանյութով հայ ժողովրդին չբեր է դարձնելու.Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

Բա լավ, ուր՞ մնաց մտածելը, ծանր ու թեթև անելը. Սարգիս Գրիգորյան

Ջնջի գրառումը, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես. ՍԴ դատավորի թեկնածուի մեսիջը՝Մանվել Տեր-Առաքելյանին

Համավարակից տուժած ինքնազբաղ արվեստագետները կկարողանան օգտվել պետական դրամաշնորհից. նախարարի տեղակալ

Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյանի առաջարկը Կառավարությանը

Երգչուհի Նառան ամուսնու հետ Լիբանանում է. վնասվել է նրանց տունը

Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է. Հրանուշ Խառատյան

2 երեխաների մայր Դելիա Փափազյանը Բեյրութի պայթյունի 5-րդ զոհն է

Մահացել է ևս 2 անձ, վարակվածների թիվն աճել է 288-ով` հասնելով 39586-ի

Բեյրութի պայթյունից հայեր են զոհվել

Տեսահոլովակի պրեմիերա.Հայկ Կասպարով՝ Առաջին Սեր

Ես պարզապես հետևում եմ․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի հանքի մասին

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

«Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված

«Էդ ո՞վ ասաց՝ վարչապետը մուտիլովշիկ ա». Վայոց ձորի ոստիկանապետը զայրացավ

Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ

Ողբերգական դեպք` Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան

Հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հերթական հարձակման մասին

Տեսանյութ, թե ինչպե՞ս Արամ Ա-ն անմիջապես ժամանեց Բեյրութի պայթյունից տուժած հայկական թաղամասեր

Վիրաբույժը պահանջել ու ստացել է ապօրինի գումար

Հզոր պայթյուն Բեյրութում․ հայաբնակ Բուրջ Համուդում մեծ ավերածություններ են եղել

Բայց դե, «սիրուն չի չէ՞, Տարոն»

Լևոն Արոնյանը նոր ընկերուհի ունի՞

Ամուլսարում լարված վիճակ է․ Բախում ոստիկանների և քաղաքացիների միջև, կան բերման ենթարկվածներ

Հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:

Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ուստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան
1. Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել,
2. Կամ հեռանալ Հայաստանից:

Հայաստանից հեռանալու հնարավորությունը առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունը ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը, կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակն, հեռախոսային գաղտնասլումները խթանելու են հանցագործությունները: Հանցագործները, կոռուպցիոներները, ստահակները հազարավոր ձևեր ունեն միմյանց հետ պայմանավորվելու: Իսկ նրանց ՛՛հետևող՛՛ ոստիկանը հավելյալ հնարավորություն է ստանում հանցագործին ուղղակի վաճառել իր գաղտնալսած տեղեկությունը:

Հեռախոսային խոսակցությունը մարդկանց անձնական կյանքի ոլորտ է: Սրան կարող է հաջորդել մյուսը՝ բոլոր տների, բնակարանների ներսում տեսագրող սարքերի տեղադրումը: Հանկարծ ու մարդու մտքով անցնում է մերկ շրջել սեփական տանը, կնոջը կամ ամուսնուն դավաճանել, գիշերը ուշ քնել և ռեժիմին վատ ծառայել,
"Կուսակցությունը" տեղյակ չլինի՞, թե ով ում խանդեց, ով տանը չգիշերեց, ով ինչքան հացի փող պարտք արեց և ումից պարտք արեց, անձի գիշերամիզությունից, չորացող մաշկի դեմ օգագործվող կրեմի բաղադրությունից, մազաթափությունից, խմած կարվալոլի կաթիլների քանակից, տանը կազմակերպվող խնջույքների հաճախականությունից և ծավալներից, առավոտյան իրենց օրը սուրճով սկսող գիտնականների արատավոր սովորությունից, այցելուներից, և վերջապես որտեղ են հանդիպելու ՛՛մի խումբ մարդիկ՛՛՝ ՛՛ինքնաբուխ ցույցի՛՛ նպատակով, և ովքեր են այդ մարդիկ:

Այո, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ուստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքը ի՛մ անձնական կյանքն է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնասումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել»:

Նշենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին