«Ազգային վիճակագրական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարել է, որ այն տոտալ անվստահությունը, որ կա երկրում՝ դա փաստ է. «Սակայն ԿԸՀ, ԱՎԾ նկատմամբ անվստահությունն անսահման է։ Դուք փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու ձեր տրամադրած թվերին հանրությունը չի հավատում։ Պատասխանը մեկն է` քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Դուք ասում եք ներկայացված օրենքը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, մինչդեռ միակ ստանդարտը, որ պետք է համապատասխանեցնել օրենքը, իրականությունն է։ Մարդիկ լքում են ՀՀ-ն, դուք տալիս եք կասկածելի թվեր։ Ասում եք` 2.6 տոկոս գնաճ է, անհարմար է, ծիծաղելի է, պարոն Մնացականյան։ Միգուցե Ձեր օրենքի վրա գրեիք` այսինչ օրենքի փոփոխությունները վիրտուալ ՀՀ համար։ Որոշ ժամանակ առաջ Հրանտ Բագրատյանը առաջարկեց ձեզ գնդակահարել, սակայն ես դա չեմ առաջարկի. ես գիտեմ, որ դուք պրոֆեսիոնալ եք, սակայն կա ընտրություն` կամ մնալ այդպիսին, կամ դառնալ կամակատար։ Նույնիսկ, երբ ճիշտ թիվ եք ներկայացնում, դրան էլ չեն հավատում, քանի ու շատ եք խաբել»։
Հրանտ Բագրատյանն առաջարկեց ձեզ գնդակահարել, սակայն ես հիմա դա չեմ առաջարկի… Նաիրա Զոհրաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet