ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում գիշերը ժամը 2-ին Ավան վարչական շրջանում հայտարարվելու է պարեկային ժամ։ Իսկ մինչ այդ՝ Հանրապետության հրապարակում բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս է տեղակայվելու:
Հավելենք, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 3-ին: