▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակում դրանց պետք է այրել. Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ համայնքի մասին

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա էր ընթանում, որի պատճառը օրեր առաջ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթն է: 

Ցուցարարների ցանկությունն էր մուտք գործել խորհրդարանի դահլիճ և քահանայի օրհնությամբ խնկարկման արարողություն կատարել, որպեսզի դահլիճը մաքրվի տրանսգենդեր կնոջ ներկայությունից հետո:

 

 

 

 

 

 

Ցուցարարներին ընդունեցին մի քանի պատգամավորներ: Քահանա Տեր Ղազար Պետրոսյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին ներկայացրեց իրենց առաջարկը՝ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

«Առաջարկում ենք, որ որպես օրինագիծ ներկայացվի մեր հարգարժան պատգամավորներին, որ ԼԳԲՏ հանցագործությունները պատժվեն Քրեական օրենսգրքով առնվազն մինչև 4 տարվա ազատազրկման»,- ասաց Տեր Ղազար Պետրոսյանը, ինչին ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը նշեց.

«4 տարին քիչ է, հրապարակում այրել էլ է պետք դրանց»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

 

Կարդացեք նաև՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է. պատճառը՝ տրանսգենդերի ելույթն է խորհրդարանում

Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին