Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված ինտերպոլյան փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլիզմի համար։ Ինչո՞ւ:
1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
2. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի՛ կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։
3. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի գործով մեղադրվող անձի նկատմամբ։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։
Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ»։
Դիտեք նաև՝


