▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն և խնդիրներ է ստեղծում. Արմեն Գրիգորյան

«Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն և սահմանափակումներ է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք իրագործել ժողովրդավարական այն սկզբունքները, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ և որոնք երկրի զարգացման համար կարևոր պայման են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

/filemanager/uploads/armen_grigoryan.jpg

Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ Թովմասյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություն են կատարում երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, և որևէ վերարտադրության խնդիր դրված չէ:

«Պատմությունը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար: Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, երկրում ստեղծեց ճգնաժամ, որի արդյունքում եղավ հեղափոխությունը:

Հրայր Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, եւ այնտեղ կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն:  օրինակ դա, սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայության սկզբունքների մեկն այն է եղել, որ ՍԴ կազմը պետք է առաջադրի  երեքը՝ նախագահը, երեքը՝ կառավարությունը, եւ երեքը՝ Դատական խորհուրդը։ Այսօր այդ սկզբունքը իրականություն չէ, բայց խնդիր կա այն իրականություն դարձնելը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին