▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն անդրադարձել է այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության  կողմից տարածած հաղորդագրությանը.

«Նախ ինքին տարակուսելի եւ իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձեւավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը եւ ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, ապա վերջիններիս ԱԱԾ հրավիրվելու օրը եւ ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։

Հետեւաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձեւական տեսք»,- Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից հայտարարել է Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն, ի լրումն երեկ տարածած հաղորդագրության, այսօր հայտնել է.

«Նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից եւ ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը եւ վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել եւ կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին