▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին