▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի ավտոպահեստամասերի հայտնի «Էլիավա» շուկայում

Երեկ երեկոյան Թբիլիսիի Դիդուբեյի շրջանում գտնվող հայտնի ՛՛Էլիավա՛՛ շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել. այրվել են խանութներ, տաղավարներ՝ շուրջ 2.5 հազար ք/մ տարածք: 24 հրշեջ մեքենա ժամանել է դեպքի վայր, և շուրջ 150 հրշեջ փրկարար ջանացել են մարել հրդեհը: Մի քանի ժամ հետո հրդեհը մարվել է: ՛՛Էլիավայի՛՛ շուկայում աշխատում են հարյուրավոր առևտրականներ, ովքեր հիմնականում զբաղված են ավտոպահեստամասերի վաճառքով, Նրանց մի մասը հրդեհի պատճառով զգալի ֆինանսական վնասներ են կրել:

Ի դեպ նշված շուկայից օգտվում են նաև մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մեքենաների պահեստամասեր գնելու նպատակով հաճախ հատուկ մեկնում են Թբիլիսի: ՛՛Էլիավան՛՛ հայտնի է ավտոպահեստամասերի մեծ տեսականիով և գների մատչելիությամբ:

Թբիլիսիի առևտրային համալիրներում հրդեհի բռնկման դեպքերը վերջին տարիներին, կարծես, սովորական երևույթ են դարձել: Բոլորովին վերջերս հրդեհ էր բռնկվել Թբիլիսիի կենտրոնում տեղակայված մեկ այլ ՝ մանկական առևտրի կենտրոնում: Լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում, հատկապես՝ ընդդիմադիրների, ըստ որոնց նշված միջադեպերը կազմակերպված են որոշ շահագրգիռ անձանց կողմից, ովքեր ցանկանում են իրենց ձեռքը գցել առևտրային այդ համալիրները:

 

Ալիկ Էրոյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին