▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Արիության մեդալը հանձնեց ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հորը:

Նախարարը այցելել է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժվում է հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհի հետևանքով տուժած Էդգար Գրիգորյանը: Նա հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Նախարար Ցոլակյանը պատվավոր պարգևը հանձնեց Էդգարի տիկնոջը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին