▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ երիտասարդները ձվերով ու հրաժարականի կոչերով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով դիմավորեցին կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:
     «Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։
     Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։
     Դավաճա՛ն, հեռացի՛ր։
     Բոլորս ժամը 11:00-ին կառավարության դիմաց։ Շարունակում ենք դավաճանի հեռացման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին