▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն պաշտպանում է Սերժ Սարգսյանին. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական  համագործակցության մասին  համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին  քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`

  • նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,
  • հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները  արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական  տեղաշարժեր են արձանագրել։Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ 

Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձեւավորելու,   հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ հաջողելու ենք։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին