Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23։55-ի սահմաններում Եղվարդի խճուղի 129 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի 303 սենյակից հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Խ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. Օր․-ի 254-րդ հոդ. 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Դավիթ Խ․-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: