▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի գիտություն հայրենաբնակ հայությանը

Հսկայական հայկական Սփյուռքում և մասնավորապես Հայաստանից շատ բնակչություն ունեցող ԱՄՆ-ում, գերված հայրենի ժողովրդի պայքարին աջակցելու առումով բացրձակապես մերժողական, պարտվողական, ժխտողական տրամադրություն է իշխում: Երեկ էլ, հայկական հեռուստատեսությամբ իմ ունեցած հերթական հաղորդման ընթացքում, ուղիղ եթերով մարդիկ այտահայտում էին Սփյուռքում դոգմայի վերածած այն միտքը, որ «մենք այստեղից իրավունք չունենք խառնվելու հայաստանի ներքին գործերին, որ մենք ի՞նչ գործ ունենք, թող իրենք անեն, ուզենանք էլ բան չենք կարող անել և այլ»:

    Այս դասալքության սերմերը ցանողը եթել է առաջին «ազգընԴիրը», որն ի ցույց ամբողջ աշխարհի, մատ թափ տալով «նարինջ ուտողներին» հորդորեց «չխառնվել իրենց ներգին» գործերին»: Դրանից հետո Սփյուռքում սկսեց գերիշխել այն տեսակետը, որ մենք փողը կտանք, իրենք ինչ ուզում են թող անեն՝ Ճնշող մեծամասնությամբ ԱՄՆ-ից կեղծ «քեյսերով» քաղաքական հալածյալի կարգավիճակով ապաստարան կորզած հայությունը, իրեն պահում է բացարձակ ապաքաղաքականացված, չի պայքարում իր իրավունքների համար և ուժասպառ եղած հայրենի ժողովրդի պայքարի հանդեպ բռնել է դասալիքի ստոր կեցվածք:

   2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ այստեղ նույնպես հայությունը մասնակցեց ընտրություններին, ժողովրդի թեկնածուն ստացավ ձայների 93 տոկոսը, իսկ գործող նախագահը ընդամենը 7(յոթը) տոկոս, որից հետո սարսափած խունտան արտերկրի հայությանը ընդհանրապես արգելեց մասնակցել ընտրություններին: Այս մարդիկ հրաժարվեցին պայքարել նույնիս իրենց ընտրելու իրավունքի վերականգնման համար, կրկին ընդունելով պարտված դասալիքի վախկոտ կեցվածք:

     Այս բոլորն իմանալով հանդերձ, հայրենաբնակ հայությունը պետք է հասկանա և միջոցներ ձեռնարկի ազդելու իրենից մի քանի անգամ թվաքանակով ավել սփյուռքահայության վրա, որ նման կեցվածք ընդունելը հարիր չէ մի ժողովրդի, որի փոքրաթիվ երիտասարդությունը վճռական պայքարի է ելել փոխելու իր և երկրի ապագան: Վերջերս Լոսում 168,000 հազար մարդ դուրս եկավ փողոց բողոքեու 100 տարվա ցեղասպանության դեմ, այդ նույն մարդիկ չեն էլ գիտակցում, որ իրավունք չունեն լռելու, չպայքարելու իրենց հայրենիքում իրականցվող այսօրվա ցեղասպանպւթյան  դեմ և որ այսպես շարունակելու դեպքում մեծ մեղքի տակ են մտնելու:

    Սիրելի հայրենակիցներ, սփյուռքահայությունը իր այս դասալիք կեցվածքով զոհն է «գաղութատերերի» վարած ազգադավ քաղաքականությանը, որոնք եղել են ու կան «հայրենի իշխանությունները» կողքին ու նրանց հրահանգներով սփյուռքը վերածել են ամորֆ, իմպոտենտ զանգվածի և հայությանը պահում ենք սոսկ «կթու կովի» կարգավիճակում: Միայն հայրենիքից եկող կոչերը, հորդորները կարող են ազդել ուղեղալվացման շնորհիվ նման ստորացուցիչ վիճակում հայտնված սփյուռքահայության վրա, որն իր թաքստոցներից դուրս գալու դեպքում կարող է միանալ հայրենաբնակ հայության պայքարին և ազատ աշխարհից հզոր ճնշում բանեցնել երկիրը հոշոտող հանցագործ ռեժիմի վրա: Կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի արդյունքների կարելի հասնել այդ դեպքում...
 

 

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին