Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը՝ Քենդալ և Քայլի Ջեններները, օրերս Ավստրալիայում ներկայացրել են հագուստի իրենց նոր հավաքածուն: Մինչ բուն միջոցառմանն անցնելը, քույրերը ողջունել են բոլոր ներկաներին, ովքեր որ ծափահարություններով և ողջույններով են դիմավորել նրանց: Եվ չնայած այս ամենին՝ քույրերը տհաճ միջադեպի են բախվել: Բանն այն է, որ 25-ամյա մի աղջիկ սկսել է հավկիթներ նետել Քայլիի և Քենդալի ուղղությամբ, ինչի արդյունքում նրան ձերբակալել են:




