▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ...». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ առաջիկա 5 օրերին, մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Պայմանավորված այս հանգամանքով բոլոր մարզերում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին