▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում

Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառն այս տարի եւս քաղաքը կհարստացնի ամանորյա շնչով, հեքիաթային տրամադրությամբ ու շատ նվերներով։



Տոնական այս ամենամեծ, իր մասշտաբներով բացառիկ տոնավաճառին կմասնակցեն նաեւ IDBank-ը, Իդրամը եւ idplus լոյալության հարթակը։ Բացի այդ, IDBank-ը, Իդրամն ու idplus-ն այս տարի որպես հովանավորներ են միացել տոնավաճառին։

Տոնավաճառն այս անգամ մեծ մասշտաբներ ունի եւ կանցկացվի դեկտեմբերի 18-ից 22-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ընկերությունների տաղավարները ամանորյա հատուկ առաջարկներ կունենան այցելուների համար, կզարդարվեն տոնական հեքիաթին համապատասխան ու կստեղծեն բարձր տրամադրություն։  

Նշվում է, որ Իդրամը հասանելի կլինի մասնակից գրեթե բոլոր ընկերությունների տաղավարներում, որտեղ վճարելիս տոնավաճառի այցելուները կստանան 25% բոնուս։ Իսկ բոնուսները կարող են օգտագործել անմիջապես տոնավաճառի ընթացքում՝ տաղավարներից գնումների ժամանակ։   

IDBank-ի եւ Իդրամի տաղավարում թիմը ավելի մանրամասն կներկայացնի  ընկերությունների բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները, տեղում կլինեն նաեւ տերմինալներ, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքավորել իրենց դրամապանակներն ու վճարումներ կատարել QR-ով՝ օգտվելով բացառիկ բոնուսներից։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին