▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իգիթյանն ավելի ուժեղ է, քան Աշոտյանը.ԿԳՆ-ն այլևս «ուժ» չունի

Մեր նախորդ նյութերում անդրադարձել էինք «Գեղագիտության ազգային կենտրոնում» գտնվող քանդակի արվեստանոցի շուրջ ստեղծված աղմուկին, համաձայն որի՝ արվեստանոցը արհեստանոցի վերածելու խնդիր կա: Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն, առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ այնտեղ կահույքագործական հաստոցներ էր տեղադրել, ինչը խոչընդոտել էր աշակերտների դասերին:  Հարցը քննարկվել էր Հանրային խորհրդում, որն էլ պաշտոնապես դիմել է ԿԳ նախարարությանը՝ հարցին լուծում տալու համար:

Այդ ընթացքում աշխատանքից ազատվել էր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը: ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել էր, որ այցի ժամանակ նման միտում չեն նկատել.

«Հին հաստոց էր, որը արվեստանոցում գրանցված էր»: 

Վերջերս էլ «Գեղագիտության ազգային կենտրոնի» փոքրիկ սաներից մեկը՝ 7-ամյա Լևոնը, Ձմեռ պապիկին նամակ գրելու փոխարեն նամակ է գրել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով պաշտպանել և թույլ չտալ, որ վատ մարդիկ քանդեն արվեստանոցը, աշխատանքից չազատեն իրենց ուսուցչին, քանի որ իրենց ցանկանում են նկարել ու քանդակել: Իսկ վերջում խոստացել է, որ իր ցանկությունը կատարելու դեպքում նրան իր քանդակներից մեկը կնվիրի:

Երկու օր առաջ էլ ուսուցչին՝ Հրաչ Համբարձումյանին, հրավիրել էին կրթության և գիտության նախարարություն` զրուցելու: 

Asekose.am-ի թղթակցի  հետ զրույցում Հրաչ Համբարձումյանն ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էին իրեն կանչել նախարարություն: 

«Ինձ ՀՀ ԿԳՆ էր կանչել մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, սակայն ընդունել է նույն վարչության պետի տեղակալ Արմինե Բարսեղյանը` պարզաբանելով, թե նախարարը քաղաքում չէ, իսկ վարչության պետն արձակուրդում է»,-պատմեց Հրաչ Համբարձումյանը՝ նշելով, որ տեղեկացրել են կատարած ստուգումների, դրանց արդյունքների մասին և հավելել, որ  այլևս չեն կարող որևէ հարցում միջամտել` իրավասու չեն:

«Ասացի, որ արդեն չեն գործում քանդակի, արվեստի պատմության, ազգագրության, ոսկերչության, արծաթագործության արվեստանոցները, պարզ չէ՞, որ այս գործընթացը շարունակվելու է, ասում են՝ իրավասու չենք: Այսինքն՝ Իգիթյանն ավելի ուժեղ է, քան Աշոտյանը»,-նկատում է ուսուցիչը:
Մեր զրուցակիցը նշում է՝ գնալու են մինչև վերջ, անգամ Եվրադատարան.

«Ինչո՞ւ արվեստանոցը չպետք է գործի, ինչո՞ւ պետք է արհեստանոցի վերծվի: Մենք այս երկրի քաղաքացին ենք, ճորտ չենք: Չենք ուզում, որ մեր երկիրն այսպիսին լինի, որ վաղը վրացու, թուրքի մոտ գլուխներս կախենք: Աշակերտների ծնողներին զանգել ու ասել են, որ գան վճարած գումարները հետ վերցնեն, իսկ նրանք հրաժարվել են, քանի որ երեխաները ցանկանում են գալ ու սովորել»,-եզրափակեց ուսուցիչը:

Անի Կարապետյան

 

Մեր նախորդ նյութերում անդրադարձել էինք «Գեղագիտության ազգային կենտրոնում» գտնվող քանդակի արվեստանոցի շուրջ ստեղծված աղմուկին, համաձայն որի՝ արվեստանոցը արհեստանոցի վերածելու խնդիր կա:Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն, առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ այնտեղ կահույքագործական հաստոցներ էր տեղադրել, ինչը խոչընդոտել էր աշակերտների դասերին:Հարցը քննարկվել էր Հանրային խորհրդում, որն էլ պաշտոնապես դիմել է ԿԳ նախարարությանը՝ հարցին լուծում տալու համար: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել էր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը: ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել էր, որ այցի ժամանակ նման միտում չեն նկատել,«Հին հաստոց էր, որը արվեստանոում գրանցված էր»: 
Մեր նախորդ նյութերում անդրադարձել էինք «Գեղագիտության ազգային կենտրոնում» գտնվող քանդակի արվեստանոցի շուրջ ստեղծված աղմուկին, համաձայն որի՝ արվեստանոցը արհեստանոցի վերածելու խնդիր կա:
Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն, առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ այնտեղ կահույքագործական հաստոցներ էր տեղադրել, ինչը խոչընդոտել էր աշակերտների դասերին:
Հարցը քննարկվել էր Հանրային խորհրդում, որն էլ պաշտոնապես դիմել է ԿԳ նախարարությանը՝ հարցին լուծում տալու համար: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել էր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը: ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել էր, որ այցի ժամանակ նման միտում չեն նկատել.
«Հին հաստոց էր, որը արվեստանոում գրանցված էր»:
Վերջերս էլ «Գեղագիտության ազգային կենտրոնի» փոքրիկ սաներից մեկը՝ 7-ամյա Լևոնը, Ձմեռ պապիկին նամակ գրելու փոխարեն նամակ է գրել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով պաշտպանել և թույլ չտալ, որ վատ մարդիկ քանդեն արվեստանոցը, աշխատանքից չազատեն իրենց ուսուցչին, քանի որ իրենց ցանկանում են նկարել ու քանդակել: Իսկ վերջում խոստացել է, որ իր ցանկությունը կատարելու դեպքում նրան իր քանդակներից մեկը կնվիրի:
Երկու օր առաջ էլ ուսուցչին՝ Հրաչ Համբարձումյանին, հրավիրել էին կրթության և գիտության նախարարություն` զրուցելու: 
Asekose.am-ի թղթակցի  հետ զրույցում Հրաչ Համբարձումյանն ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էին իրեն կանչել նախարարություն: 
«Ինձ ՀՀ ԿԳՆ էր կանչել մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, սակայն ընդունել է նույն վարչության պետի տեղակալ Արմինե Բարսեղյանը` պարզաբանելով, թե նախարարը քաղաքում չէ, իսկ վարչության պետն արձակուրդում է»,-պատմեց Հրաչ Համբարձումյանը՝ նշելով, որ տեղեկացրել են կատարած ստուգումների, դրանց արդյունքների մասին և հավելել, որ  այլևս չեն կարող որևէ հարցում միջամտել` իրավասու չեն:
«Ասացի, որ արդեն չեն գործում քանդակի, արվեստի պատմության, ազգագրության, ոսկերչության, արծաթագործության արվեստանոցները, պարզ չէ՞, որ այս գործընթացը շարունակվելու է, ասում են՝ իրավասու չենք: Այսինքն՝ Իգիթյանն ավելի ուժեղ է, քան Աշոտյանը»,-նկատում է ուսուցիչը:
Մեր զրուցակցը նշում է՝ գնալու են մինչև վերջ, անգամ Եվրադատարան.
«Ինչո՞ւ արվեստանոցը չպետք է գործի, ինչո՞ւ պետք է արհեստանոցի վերծվի: Մենք այս երկրի քաղաքացին ենք, ճորտ չենք: Չենք ուզում, որ մեր երկիրն այսպիսին լինի, որ վաղը վրացու, թուրքի մոտ գլուխներս կախենք: Աշակերտների ծնողներին զանգել ու ասել են, որ գան վճարած գումարները հետ վերցնեն, իսկ նրանք հրաժարվել են, քանի որ երեխաները ցանկանում են գալ ու սովորել»,-եզրափակեց ուսուցիչը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին