▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իհարկե պետք է ուժ կիրառվի․Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը՝ «դիմակ չկրելու համար թող տուգանեն, ոչ թե թևը ոլորեն, գետնին գցեն, քարշ տան», ասաց.

«Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում ու կարգով, իրավունք ունի ուժ կիրառելու։ Ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար, քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում, տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառվի»,- մանրամասնեց վարչապետը:

Տեղեկացնենք, որ համացանցում այսօր ևս մեկ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Սպիտակում ոստիկանն ու քաղաքացիական հագուստով անձը ձեռքերը ոլորելով մեքենան նստեցնում կնոջը՝ դիմակը պատշաճ չկրելու համար։

Սպիտակի միջադեպին ԱԺ-ում անդրադարձավ նաև պատգամավոր Աննա Կոստանյանը։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին