▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Իջեւանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 41-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տեւել է մոտ երկուսուկես ժամ:

«Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թեւը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թեւերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի: Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշել է Վազգեն Մարգարյանը:

Արման Գաբրիելյանը պատմել է, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե ոչ: Երեկ էլ է գնացել է: Կեսօրին մոտ տեսել է ճանապարհին ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ է գնացել, տեսել է երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել է արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել է ու տեսել օդում իր վրա ցատկող կենդանուն: Դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 13:20-ին: Լինելով փորձառու որսորդ՝ Արման Գաբրիելյանն արագ կողմնորոշվել է՝ ինչ անել. ինքնապաշտպանվել է՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել է:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին