ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նկարահանվել են տեսահոլովակում։
Նրանք միասին ընկերության մասին երգ են երգում` ցույց տալով իրենց միասնությունը՝ երգը կոչվում է «Իմ ընկեր»։
Երգի իր հատվածում Արմեն Աշոտյանը, նշում է, որ իրենց կյանքում եղել են դժնդակ օրեր, և մարդիկ` խարդախ ու դավաճան, ոմանց ձգել է աթոռը, բայց նրանք քամու նման անցան։
Շարմազանովն էլ հավելում է` թող բոլորը իմանան, որ բացվում է լույսը, և խավարին հաղթում է հույսը։
Արման Սահակյանը՝ «Ապրած օրերը տարիներ դարձան, պինդ սեղմիր իմ ձեռքը. սպիացել է վերքը»։
«Բաժակդ բեր իմ լավ ընկեր, կա ճանապարհ արդեն անցած, դժվար, բայց պատմություն դարձած, որն արժե հազար ու մի ճառ»,–միասին երգում են կրկներգում։
Երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է, պրոդյուսերը Արման Սահակյանն է: Այն ձայնագրվել է «Արդինի» ստուդիայում։