▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնն, արձագանքելով դատարանի այսօրվա որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից:

Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին